ՌԴ-ն վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում դարձավ երրորդը

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 11 հազար 656 նոր դեպք՝ ընդհանուրը դառնալով 221 հազար 344: Այս ցուցանիշով Ռուսաստանը շրջանցեց Մեծ Բրիտանիային՝ աշխարհում դառնալով 3-րդը:

Նոր դեպքերի զգալի մասը՝ 6 169-ը, արձանագրվել է Մոսկվայում, 1 079-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Նշվում է, որ նոր դեպքերից 5 417-ի մոտ ախտանշաններ չեն եղել:

Վերջին մեկ օրում ՌԴ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 94 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 009­-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը ավելի քան 39 հազար է: