Անմարդկային դեպքեր կալանավայրերում

Անմարդկային դեպքեր կալանավայրերում
Անմարդկային դեպքեր կալանավայրերում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ահազանգում է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնություն չեն ցուցաբերում եւ կան անգամ հիվանդներ, ովքեր այնքան ծանր վիճակում են, որ օրենքի համաձայն պետք է վաղաժամկետ ազատ արձակվեն ու ստանան համապատասխան բուժումներ:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հ.Տ.-ն տառապում է ծանր հիվանդությամբ. նրա երկու ծնոտները փտում են: Դեռեւս 2011թ-ին 8-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը այցելել է հիվանդին եւ անմիջապես եզրակացություն է տվել, որ պետք է վիրահատություն արվի: Ցավոք սրտի վիրահատությունը չի կատարվել, քանի որ գումար չկա: Հիվանդը գտնվում է ծանր վիճակում, չի ստանում համապատասխան դեղորայք, չի կատարվում ոչ մի տեսակի բժշկական վիրահատական միջամտություն: Այդ հիվանդությունը գտնվում է հիվանդությունների ցանկում եւ  37-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն պետք է նրան ազատեն պատիժը կրելուց կամ տեղափոխեն հիվանդանոց եւ կատարվի այդ վիրահատությունը»,- ասում է խմբի անդամ, իրավաբան Սերգեյ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ դեռ նման 7 հիվանդ կա նույն քրեակատարողական հիմնարկում ու ոչ մի առաջխաղացում չկա:

«Աբովյան ՔԿՀ-ում գտնվող մեկ այլ դատապարտյալ՝ Ա.Գ.-ն օրական ստանում է 64 միավոր ինսուլին, որը սահմանված չափից 4 միավորով ավելի է: Այդ դեպքում պատիժ կրելը անհամատեղելի է հիվանդության հետ»,- ասում է խմբի նախագահ Ռոբերտ Ռեւազյանը:

Նա նշում է, որ այս հիվանդի դեպքում կան տարբեր թղթեր բժշկական փաստաթղթերում, քանի որ բժիշկները ղեկավարության հետ խնդիրներ չունենալու համար 64-ի փոխարեն գրում են 60 միավոր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ