Այզգային ժողովում այս պահին հերթական նիստերի ընթացքում երկրորդ փուլով քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ընտրության երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավել շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցն ու Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ առաջին փուլում խորհրդարանը չէր ընտրել թեկնածուներին՝ այդպիսով իր վերաբերմունքն արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործունեության նկատմամբ: