Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարի ազատազրկման

Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարի ազատազրկման
Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարի ազատազրկման

Կիեւի Պեչերսկի դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին դատապարտել է 7 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Դատարանը Տիմոշենկոյին ազատազրկման է դատապարտել 2009-ին Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր կնքելու ժամանակ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Ուկրաինայի Գլխավոր Դատախազությունը կարծում է, որ Տիմոշենկոն Ռուսաստանի հետ ոչ ձեռնտու պայմանագրեր է կնքել` սեփական իմիջի համար, որպեսզի այդպիսով նախապատրաստվեր 2010-ի նախագահական ընտրություններին, որտեղ հիշեցնենք, հաղթող է ճանաչվել Վիկտոր Յանուկովիչը:

© Medialab.am