Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մահացած 79-ամյա կինը Մարնեուլից է:

Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի բժիշկ Լևան Ռատիանին լրագրողներին տեղեկացրել է, որ կնոջ մոտ եղել են այլ հիվանդություններ:

Վրաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 156 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։