Բրիտանական Augment Bionics ընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին

Բրիտանական Augment Bionics ընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին: 30 հազար դիմավահանները բաշխվելու են հանրապետության բժշկական կենտրոններին:

Առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ նվիրատվության կազմակերպմանն աջակցել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը: