Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց:
Այսօրվա նիստում դատավորը հայտարարեց, որ տուժողների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների և Սեյրան Օհանյանի փաստաբանի միջնորդությունը՝ ինքնաբացարկի վերաբերյալ, մերժում է:
Հիշեցնենք, որ նաև Ռոբերտ Քոչարյանն էր նախորդ նիստում դատավորին հորդորել ինքնաբացարկ հայտնել՝ ասելով. «Ձեր յախան այս գործից թափ տվեք»: