Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը մի շարք փողոցններում:
Փոխանցում է Ճանապարհային ոստիկանությունը:
Ըստ այդմ, փակ կլինեն.
Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցները,
Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ,
Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ,
Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին,
Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոցը,
Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողատա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ,
Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ: