Գանձապետական հաշվում ստացված միջոցների օգտագործման ուղղությունները ընդլայնվել են

Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.

առողջապահական կարիքների համար՝
բժշկական անձնակազմի խրախուսում,
բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում,
բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում,

սոցիալական կարիքների համար՝
Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,
Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,
Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:

Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն:

Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան
Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: