Սեյրան Օհանյանը պետականամետ գործիչ է. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ

Դավիթ Տոնոյան

Քանի որ նախաքննություն է իրականացվում, ես իրավունք չունեմ Սեյրան Օհանյանի մեղադարանքի վերաբերյալ իմ էմոցիոնալ, անձնական կարծիքը հայտնել՝ որպես պաշտոնյա:

 Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում առաջադրված մեղադրանքին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա հավելեց, որ եթե պաշտոնյա չլիներ, իր կարծիքը կհայտներ։ Դիտարկմանը, թե Օհանյանը կարո՞ղ էր այնպիսի բան անել, որը չէր բխի պետության շահերից, Տոնոյանը նշեց. «Ես չեմ ուզում դրան հավատալ»: Հարցին էլ՝ իր համար Սեյրան Օհանյանը պետականամե՞տ գործիչ է, Տոնոյանը պատասխանեց՝ այո։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: