Ծրագրերից մեկով խրախուսվում է անասնապահությամբ գումար վաստակելը․ տեսանյութ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցում է խոցելի խմբի ընտանիքներին հաղթահարել աղքատությունը աշխատանքի միջոցով։ Ծրագրերից մեկով խրախուսվում է անասնապահությամբ գումար վաստակելը, իսկ երկրորդը սեզոնային բնույթ ունի՝ սեփական հողը մշակելու դիմաց շահառուներն աշխատավարձ են ստանում։

Այս տարի արդեն 1000-ից ավելի ընտանիք նպաստից բացի այս ծրագրերով եկամտի նոր աղբյուրի հնարավորություն է ստացել, թիվը մինչև տարեվերջ աճելու է։