«Թող զանգեն՝ պայմանավորվեն, ոնց են մեր գերիներին հետ տալիս». Ալեն Սիմոնյանը՝ Ուոլցի հայտարարության մասին

Ազգային ժողովի նախագահը սպասում է հստակ քայլերի ԱՄՆ-ի նոր վարչակազմից՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ խորհրդարանում:

Ալեն Սիմոնյանը խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծեց, որ այդ քայլերը պետք է գործնական լինեն, և հույս հայտնեց, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը կմնա ոչ միայն խոսքերով։

«Հուսանք, որ այդ հայտարությանը կհետևի հստակ քայլեր և դա ուղղակի հայտարարություն չի՝ լինի հայտարության համար։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս, բոլորին անխտիր՝ անկախ, որ ժամանակ են գերեվարվել», – ասաց ԱԺ նախագահը։