Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է Ադրբեջանին իր կողմը քաշելու համար. Սամվել Բաբայան. «Ազատություն» ռ/կ

Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է Ադրբեջանին իր կողմը քաշելու համար, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հրաժարվում էր աջակցել Հայաստանին անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ռուսաստանն օգտագործում է հայկական Հայաստանը Ադրբեջանին իր կողմ քաշելու համար, որպես գերտերություն իրեն պետք է ամբողջ Կովկասը, Южный Кавказ-ն իր տիրության տակ լինի, ու հայերը, այսպես ասենք, իմն են արդեն վաղուց, հա՞, որովհետև քաղաքական դաշտի 90 տոկոսից ավելin ասում ենք` էսա ռուսը մեզ փրկում է, մենք կարանք դրոշները սահմանում տնկենք, սպասենք, ամեն ինչ լավ կլինի»:

«Ազատություն» – Մեր շահերի, մեր տարածքների հաշվին Ադրբեջանին ՀԱ՞ՊԿ, Ե՞ՏՄ:

Սամվել Բաբայան – Այո, ես չեմ թաքցրել, բազմիցս` արդեն 2-3 տեղ հայտարարել եմ, այսօր էլ եմ կրկնում և այն ժամանակ էլ եմ կրկնել, եթե հիշեք իմ հայտարարությունը:

«Ազատություն» – Պատերազմի՞ ժամանակ:

Սամվել Բաբայան – Պատերազմի ժամանակ, և երբ որ ձայնագրություններ դրեցին, որ ես ասի, որ մենք որևիցե փաստաթուղթ չպետք է ստորագրենք, պետք է դուրս գանք ամբողջովին Ղարաբաղից թե զորքը, թե ժողովուրդը, թող գա պահի, եթե մեզ ուզում են օգտագործեն, իրենց հարցերը լուծեն, մենք էլ մեր քայլն անենք: Ոմանք լավ չընկալեցին: Այսօր նորից եմ ասում. սա շարունակվում է արդեն փոքր մասշտաբներով, իհարկե չեն կարող, Հայաստանը ճանաչված երկիր է, իր սահմաններում ասենք, փոքր գծերով փորձում են իրենց խնդիրները լուծել: Եթե Ռուսաստանը ցանկանա, ոնց որ Դուք եք ասում, ОДКБ ենք դիմել, ի՞նչ ОДКБ, Ռուսաստանն է էլի, ОДКБ-ն ո՞րն է, ցանկանա այդ խնդիրը լուծել, րոպեներ էլ չի տևի, Ադրբեջանից թոզն էլ չի մնա: Այսինքն` ինքը, մեր հաշվին զիջումներ անելով, համբերությամբ լցվելով, Ադրբեջանի հետ լուծում է իր խնդիրները: Դա փաստ է:

«Ազատություն» – Հետաքրքիր հայտարարություն արեցիք, ասացիք` նույնը պատերազմի ժամանակ էր: Եթե նույնը պատերազմի ժամանակ էր, և Ռուսաստանի շահերից էին բխում Ադրբեջանի գործողությունները, քայլերը, հաջողությունները, մենք հետևաբար, չե՞նք կարող բացառել, որ Ռուսաստանը նաև անուղղակի աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին հենց պատերազմի ժամանակ, ասենք ինչ-որ տվյալներ էր հայտնում:

Սամվել Բաբայան – Իմաստ չուներ, այդ տվյալներն Ադրբեջանը առանց Ռուսաստանի հայտնելու էլ ուներ, իրեն պետք էր ուղղակի չմասնակցի, դեր չկազմի, ինչն էլ որ եղել է: Բայց ուզում եմ նշել, որ մենք, օրինակ, հայերս ընդհանրապես ասում ենք` դա Ռուսաստանի կողմից դավաճանություն է, Ռուսաստանը սենց արեց: Ես տենց չեմ ընդունում, դավաճանները դուք եք բոլորդ ազգովին, որ չեք պատրաստվել այդ պատերազմին:

«Ազատություն» – Ուզում եք ասել` Ռուսաստանն ընդամենը իր շահե՞րն էր պաշտպանում:

Սամվել Բաբայան– Իհարկե, ինքը միշտ էլ պաշտպանել է ու չի էլ թաքցրել:

«Ազատություն» – Եվ տարօրինակ կլինի, որ չպաշտպանի:

Սամվել Բաբայան– Դե իհարկե: