Փաշինյանի որոշմամբ Արսեն Միխայլովը նշանակվել է վարչապետի օգնական

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Միխայլովը նշանակվել է վարչապետի օգնական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արսեն Միխայլովին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել վարչապետի օգնական»,- ասված է  որոշման մեջ։