Կարապետիչը բառացիորեն կարմիր քարտեր ցույց տվեց իշխանություններին

Կարապետիչը  բառացիորեն կարմիր քարտեր ցույց տվեց իշխանություններին
Կարապետիչը բառացիորեն կարմիր քարտեր ցույց տվեց իշխանություններին

Փետրվարի 28-ին Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք է անցկացրել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը. հանրահավաքի ընթացքում, ինչպես եւ խոստացվել էր մասնակիցները կարմիր քարտ են ցույց տվել իշխանություններին` սակայն բառացիորեն:

Հանրահավաքի մասնակիցներին բաժանվել են կարմիր գույնի քարտեր, որոնց մյուս երեսին Տերունական աղոթքն է եղել գրված. Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հավաքվածներին կոչ է արել բարձրացնել նախապես բաժանված «կարմիր քարտերը»։

«Եկեք իրենց այսօր կարմիր քարտ ցույց տանք»,- ասել Կարապետյանը։ Կարապետյանի խոսքով՝ կարմիր քարտ ցույց տալով՝ իրենք անհամաձայնություն են հայտնում իշխանությունների վարած քաղաքականութանը:

«Ես կողմնակից եմ այն կարծիքին, որ միակ առաջնորդը ժողովուրդն է: Ժողովուրդը պետք է կանգուն լինի և պահանջի արժանի փոփոխություն»,- ասել է Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ մարտի մեկին իրենք մոմավառություն են կազմակերպելու՝ ի հիշատակ մարտմեկյան իրադարձությունների զոհերի, իսկ մարտի 21-ին կրկին Մատենադարանի տարածքում հանրահավաք են հրավիրելու՝ ասելու իրենց «վճռական խոսքը»:

© Medialab.am