Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպել է Լուիս Բոնոյին

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:

Զրուցակիցները քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։  

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։