Վարչապետը սպեկուլյատիվ տարրեր է տեսնում ֆինանսական շուկայում. «Ազատություն»

Վարչապետը սպեկուլյատիվ տարրեր է տեսնում ֆինանսական շուկայում. «Ազատություն»
Վարչապետը սպեկուլյատիվ տարրեր է տեսնում ֆինանսական շուկայում. «Ազատություն»

Կառավարությունը աջակցում է կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված ջանքերին։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի հետ կապված հատուկհայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու համար միջոցառումներ են ձեռնարկում։ Վարչապետ Աբրահամյանը կոչ է անում ավանդատուներին վստահ լինել, որ Հայաստանն ունի ավանդների երաշխավորման գործուն համակարգ և «թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական […]

Կառավարությունը աջակցում է կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված ջանքերին։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի հետ կապված հատուկհայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու համար միջոցառումներ են ձեռնարկում։

Վարչապետ Աբրահամյանը կոչ է անում ավանդատուներին վստահ լինել, որ Հայաստանն ունի ավանդների երաշխավորման գործուն համակարգ և «թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»:

Հովիկ Աբրահամյանը խոսում է նաև սպառողական ապրանքների անհիմն թանկացումներից, իսկ ֆինանսական շուկայի ներկա զարգացումները պայմանավորում գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք ըստ նրա զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:

«Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար», – ասված է վարչապետի հայտարարության մեջ:

Այսօր հարցը նաև պատգամավորների օրակարգում էր։ Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերը «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրես, «Օրինաց Երկիրը» և «Ժառանգությունը» ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի հարցով արտահերթ նիստ են նախաձեռնում։ ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ անհրաժեշտ ստորագրությունները արդեն հավաքել են։