Բիզնեսմենը պատմել է Հայաստանում հարկային տեռորի մասին, ինչի արդյունքում որոշել է բիզնեսը տեղափոխել Վրաստան

Ձեռնարկատեր Բորիս Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր տուրիստական ընկերության նկատմամբ իր խոսքով, հարկային տեռորի ոդիսականը և հայտարարել բիզնեսը Վրաստան տեղափոխելու մասին․

Նա գրել է․ «Մոտ չորս ամիս առաջ, իսկ ավելի կոնկրետ մայիսի 11-ին մեր կաթվածահար եղած երկրում, իմ կաթվածահար եղած ներգնա տուրիստական ընկերություն են այցելում հարկային օպեռներ։ Ինչպես և բոլոր այլ ներգնա տուրիստականները (մենք աշխատում ենք միայն արտասահմանցիների հետ) մայիսին մենք արդեն 5 ամիս մինուսով էինք աշխատում Կորոնավիրուսի պատճառով և հիմնադիրների ներդրումներով էինք ընկերությունը պահում։

Գալով Գրասենյակ և այն փակ տեսնելով տարածքի տիրոջից հետաքննիչները ճշտում են տնօրենի համարը և ուսումնասիրություն են սկսում մեր գործունեության մասին։ Հրավիրում են Տնօրենին օպերների մոտ։ Զրույցի ժամանակ ասում են, թե սովորական ուսումնասիրություն է, ուզում են տեսնեն ոնցա ոլորտը աշխատում։ Բացատրում ենք, որ հիմա շատ ծանր ժամանակա ու կամայական բիզնեսի կարան փակեն նման ուսումնասիրություններով։ Իհարկե, ասում են օրենքով մենք կարող ենք ստուգել ու ստուգում ենք։ Քննարկումներից հետո վարձում ենք հարկային աուդոտորի, որ հասկանանք ինչ ռիսկեր ունենք, ու վարձում ենք ֆինանսիստ, որ գործը վարի, մեր կողմից շփվի օպերների հետ։ Աուդիտից հետո հասկանում ենք, որ հիմնական ռիսկերը կարող են լինել հաշվապահական մանր բացթողումներից, ինչը շատ փոքր ռիսկա։

Սկսում ենք շփվել օպերների հետ ու տրամադրել իրենց կողմից պահանջված փաստաթղթերը։ Որպեսզի պատկերացնեք ինչքան բան են ուզում, ասեմ միայն, որ 2018-19 բոլոր պայմանագրերը, դրսի հաշիվները, տուրիստների վճարումները բանկային քաղվածքները։ Դրանք բոլորը ուղարկում ենք իրենց էլեկտրոնային հասցեին։ Կանչում են հանդիպման և սկսում հերթով անցնել։ Իրենց բաժնի պետը ասում է, որ այդպիսի օրենք կա, եթե պետությունը արտոնություն է տալիս ներգնա տուրիստականին և ազատում է ոլորտը ԱԱՀ-ից, տուրիստականը պարտավոր է ապացուցել, որ իր տուրիստները արտասահմանից են։

Ասումա, անկապ օրենքա բոլոր տուրիստականները բողոքում են , ինչի չեք հավաքվում դիմում Վարչապետին, որ փոխեն օրենքը։ Ասումա, բայց քանի-որ ես օրենքի մարդ եմ ես Ձեզանից կարող եմ պահանջել Ձեր բոլոր տուրիստների անձնագրերը։ Բացատրում ենք, որ բոլոր տուրիստները կամ քարտով են վճարել կամ փոխանցումով ու կարող եք բոլորի անունները տեսնեք ու համոզվեք, որ ոչ մի հայկական անուն չկա։ Բացի դա, ասում ենք կարող ենք տուրիստների ավիատոմսերը ուղարկենք։ Ասումա դա ինձ բավարար չէ։ Այդտեղից հասկանում ենք, որ ոչ-թե նպատակ ունեն պարզել պետությանը խաբել ենք, թե չէ, այլ ուզում են կամ փակել ֆիրման կամ նենց տուգանել, որ երկար ուշքի չգանք։ Սկսում եմ մտածել, որ իրենցից մեկը նմանատիպ ընկերություն ունի և փորձում է հասկանալ ֆիրմայի գործելու մեխանիզմը , ձեռքի հետ էլ ֆիրման փակի։ Այդ պահից ասում ենք, որ կտրամադրենք փաստաթուղտ միայն գրավոր հարցման դեպքում։

Միարժամանակ հետո գրավոր հարցում են անում ուզելով բոլոր տուրիստների անձնագրերը 2018-19 թվին եկած։Կիսափակ ընկերությունում ահռելի աշխատանք ենք անում, բոլորը պատրաստում ենք ուղարկում։ Զանգում են էլի փաստաթղտեր են ուզում։ Ասում ենք գրավոր ուզեք, սկսում են ասել հենա մի հատ գրավոր ուզել ենք հերիքա սենց տվեք։ Ասում ենք չէ ու որ կասկածում ենք, որ գործ եք սարգում: Ասում են կարողա գիտեք գործ սարգող ենք ու տենց հեսա հալներդ կտեսնեք տոնայնությամբ ասում են եղավ գրավոր կուզենք: 10 օր հետո զանգ ենք ստանում ՊԵԿ-ից, որ քրեական օրենսգրքի 205.1 կետի առաջին մասով գործ են նախապատրաստում մեր դեմ, ինչը ենթադրումա դիտողաբար հարկերից խուսափել առանձնապես մեծ չափով: Ես ուզում եմ կամայական մեկդ Ձեզ դնեք տնօրենի տեղը և պատկերացնեք ապրումները, երբ Ձեզ մեղադրում են հանցանքի մեջ, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում:

Քննարկում ենք հիմնադիրներով, խորհրդակցում ենք իրավաբանի հետ ու որոշում ենք զանգել հետաքննիչին մանրամասներ իմանալ, որ պատրաստված գնանք: Հետաքննիչը ասում է, որ շահութահարկի մեջ ծախսեր ենք ներառել, որոնք իրականում չենք արել: Գովազդ ու Վրացական գործընկերոջը փոխանցում: Հասկանում ենք, որ 2.5 ամիս ստուգեուց հետո բան չեն գտել ու գործը ուղարկել են ՊԵԿ-ի ուրիշ բաժին, որ ոչմիբանի համար քրեական գործ հարուցեն: Մյուս օրը բոլոր փաստաթղտերով գնացինք հետաքննիչի հետ հանդիպելու: Հետաքննիչը բավականին բանիմաց և ադեկատ տղա էր ու երբ ներկայացրինք Գովազդային ծախսերի և Վրացի գործընկերոջը կատարած փոխանցման բոլոր քաղվածքները ասեց ամեն ինչ պարզա: Խոսքի մեջ հասկացանք, որ ինքն էլ է զարմացած թե ինչի են այս գործը իրան ուղարկել: Մեկ շաբաթ հետո ծանուցում ստացանք, որ գործ չի հարուցվել և գործը փակվել է: Կից կարող եք տեսնել բոլոր մեզ ուղարկած փաստաթղթերը:

2.5 ամիս 2018-2019 թ-ի ինտենսիվ ստուգումներից հետո մեր ընկերությունը չի համարվում ստուգված(Հարկային տեսանկյունից) և հարկային տեսչությանը կարող է հանգիստ նույն բաները ստուգի քանի-որ մեր վրա ոչ-թե ստուգում էին բացել այլ ուսումնասիրություն: Այսինքն կարան ևս 2.5 ամիս ստուգեն հետո մի հատ էլ ու տենց շարունակ:

Լուծում: Հիմնադիրներով որոշեցինք ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխենք Վրաստան: Մեր ընկերության վաճառքների մեջ հայաստանը կազմում էր մի փոքր մաս : Մնացածը կովկասի մյուս երկրներն են ու կենտրոնական Ասիայի 5 երկիրը: Պարզ լեզվով ասած մենք արտասահմանցիների վրա Ուզբեկստան էինք ծախում գումարը բերում Հայաստան եկամուտը գլխից վերցնում ու մնացածը ուղարկում Ուզբեկ մատակարարներին : Հիմա այդ ամենը կանենք Վրաստանի միջոցով ինչի շնորհիվ կխնայենք մոտ 70000 ԵՎրո քանի-որ Վրաստանում ավելի էժան հարկային դաշտ է: Մյուս տարի Հայաստան չի մտնի մոտ 4 000 000$ : Հայաստանում ունեմ նաև նմանատիպ ( Բացառապես դրսից փող բերող ) ևս 2 ընկերություն որոնք որոշել ենք գրանցել օֆշորային գոտում: Այսպիսով կլուծենք այն խնդիրը, որ մի հատ խլինք հարկայինի չինովնիկի պատճառով կարողա անցնենք դժոխքի միջով:

Ես համոզված եմ, որ հարկային օպեռները ունեցել են անձնական հետաքրքրություն իմ ընկերությանը վնաս տալու: Եթե մեր երկրում այս հարկային տեռորի համակարգը չփոխվի բոլոր բիզնեսները կգտնեն նմանատիպ լուծումներ:

Վերջաբան։ Լոքդաունից ընդամենը 13 օր հետո, 2.5 ամիս ընկերությանը քրքրել, վերջում ոչմիբանի համար գործ փորձել հարուցել, ընկերության համար ստեղծել հավելյալ 2 500 000 դրամի հաշվապահական և իրավաբանական ծախսեր ու վերջում գործը փակել դրա հետ մեկ տեղ ընկերությունդ ստուգված չի համարվում հարկայինի կողմից: Համաձայնեք, որ ավելի կոմֆորտ էր թալանչի Սերժ Սարգսյանի օրոք բիզնես անելը Հայաստանում քան հիմա(Մեծ ամոթ եմ զգում վերջին նախադասությունը գրելու համար, բայց փաստը մնումա փաստ) Հուսամ նաև ամոթ կզգա մեր կառավարությունը նման սրիկա համակարգ ունենալու համար»:

#ՀարկայինՏեռոր #ՀարկայինԴժողք Մոտ չորս ամիս առաջ , իսկ ավելի կոնկրետ մայիսի 11-ին մեր կաթվածահար եղած երկրում , իմ…

Posted by Boris Sahakyan on Wednesday, September 9, 2020