Լուկաշին գյուղում ուսումնավարժություն է անցկացվելու, գործարկվելու է շչակ

Ապրիլի 2-ին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ժամը 12:30-ին գործարկվելու է համայնքում առկա շչակը:

ԱԻՆ-ից նախապես հայցում են բնակիչների ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ: