«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ առաջիկայում դիմելու եմ դատարան»․ Սերգեյ Բագրատյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ

Համացանցում շրջանառվում է կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրև թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան։

Հ.գ. Հենց վաղը հայցադիմումը կներկայացնեմ դատարան…

Հ.գ. Ոստիկանությունը պետք է ընդունի իմ ստատուսը որպես հայտարարություն հանցագործության մասին»։