Քամել, քամել մինչև վերջ

Քամել, քամել մինչև վերջ
Քամել, քամել մինչև վերջ

Երևանի քաղաքապետարանը, որպես տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմնավորում ներկայացրել է մի հաշվարկ, ըստ որի միկրոավտոբուսով մեկ ուղևորի տեղափոխման ինքնարժեքը 138 դրամ է, իսկ ավտոբուսով տեղափոխման ինքնարժեքը` 149,8 դրամ:

Ըստ այդ հաշվարկի` մեկ միկրոավտոբուսը մեկ ամսում տեղափոխում է 5.850 վճարովի ուղևոր, իսկ ավտոբուսը` 10.680: Եթե հաշվի առնենք, որ երթևեկության արժեքը մինչև հուլիսի 20-ը 100 դրամ էր, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր ուղևորից միկրոավտոբուսների գծատերը կրել է 38 դրամի վնաս, իսկ ավտոբուսի գծատերը` 49,8 դրամի վնաս: Եթե այս թվերը բազմապատկենք ուղևորների ընդհանուր թվին` 5.850-ի և 10.680-ի, կստացվի, որ միկրոավտոբուսի գծատերը մեկ ամսում մեկ միկրոավտոբուսի շահագործումից կրում է 222.300 դրամի վնաս, իսկ ավտոբուսի գծատերը` 531,864 դրամի վնաս: Հայտնի է, որ յուրաքանչյուր երթուղում փաստացի շահագործվում են 30 և ավելի միկրոավտոբուս և 20 ու ավելի ավտոբուս, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր երթուղու գծատեր ամեն ամիս կրում է միկրոավտոբուսի դեպքում՝ առնվազն 6.669.000 դրամի վնաս, իսկ ավտոբուսի դեպքում` 10.637.280 դրամի վնաս: Տարվա կտրվածքով այդ թվերը կազմում են` միկրոավտոբուսների դեպքում, առնվազն` 80.028.000 դրամի, իսկ ավտոբուսների դեպքում, առնվազն` 127.647.360 դրամի վնաս` յուրաքանչյուր գծի համար: Ահա այսպիսին է մեր քաղաքապետարանի այն հիմնավորումը, թե ինչու է երթևեկության արժեքը թանկացվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/22/268513/