Հայաստանը ԵԱՏՄ-ում բարձրացրել է ուղևորափոխադրումների միասնական կանոնի հաստատման հարցը

այաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է ուղևորափոխադրումների միասնական կանոնի վերականգնման սցենարի հաստատման հարցը:

Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ո՛չ ԱՊՀ-ում, ո՛չ ԵԱՏՄ-ում չկան կանոնավոր ուղևորափոխադրումներ թե՛ ցամաքային, թե՛ օդային: Կա մի բացառություն՝ Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որն այլ պատճառներով է կանոնավոր բաց, բայց ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկմանը, ու մենք ի վիճակի կլինենք միասնական կանոնը սահմանել այնպես, որ այն սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մհեր Գրիգորյանը: