Օգոստոսի 1-7-ը հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք.ԱՆ

Օգոստոսի 1-7-ը Հայաստանում իրականացվել է 4115 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, առողջացել է 1352 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 2 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 428648 դեպք, որոնցից 416161-ը՝ առողջացած:  

Փաստացի բուժում է ստանում 2161 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8637 մահվան  դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 165 287 թեստավորում: