Ես նման ցուցադրական դաժանության նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել․ ռուս լրագրողը պատմել է Շուշիի եկեղեցու հրթիռակոծությունից

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած հրթիռակոծության ժամանակ ծանր վիրավորված լրագրող Segodnya.ru կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը հարցազրույց է տվել Կոմսոմոլսկայա պրավդա պարբերականին և պատմել՝ ինչպես ընկել եկեղեցում հրթիռակոծության տակ։

«Սարսափելի հարված էր։ Կարծես մատերիա պայթեց։ Ես կարծում էի՝ սպանվել եմ։ Փորձում էի աղոթել, ընկա, գոռում եմ՝ Լյովա, Լյովա։ Ամենուր փոշի է։Վազեցին մարդիկ ու ինձ քարշ տվեցին, տարան մեքենա։ Կարծում եմ՝ նրանք միտումնավոր սպասում էին, որպեսզի մարդիկ հավաքվեն եկեղեցում, որից հետո հարված հասցրին։ Ես նման ցուցադրական դաժանության նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել», -պատմել է լրագրողը։