Երեւանում եռյակ է ծնվել

Հունվարի 1-ին Երևանում եռյակ է ծնվել։ Այս մասին տեղեկացրել է բժիշկը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը։

«Շնորհավորում եմ Գոհար Գասպարյանին՝ եռյակի ծննդյան կապակցությամբ»,- Linkedin-ի օգտահաշվում լուսանկարով կիսվել է բժիշկը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Լուրը մեծ խանդավառությամբ է ընդունվել սոցիալական կայքերում։