Ամենայն Հայոց կաթողիկոսը հաջորդ ուրբաթ կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ։ Նրա և վեց եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործն Արմավիրի դատարանում է։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Վեհափառի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն ամոթալի ու խայտառակ է որակում այս փաստը, համեմատում Վեհարանի իր ննջարանում խեղդամահ արված Խորեն կաթողիկոսի ողբերգության հետ։
«Խորեն Ա Մուրադբեկյանին ուղղակի խեղդամահ են արել Խորհրդային Միության ժամանակ, փաստորեն, սա երկրորդ դեպքն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ նման պետական մեծ մասշտաբի ճնշում է իրականացվում»,- ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ոչ թե խայտառակություն, այլ պայքար արդարության համար։ Այս կարծիքին է քրեական գործով միակ տուժողը՝ կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, նրա խոսքով.- «Կաթողիկոսական աթոռը պարզապես բռնազավթված է իր կողմից, իր կլանի կողմից։ Բա պիտի արդարություն լինի, թե՞ չէ։ Ես պայքարում եմ հանուն արդարության»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















