ԲՀԿ-ն միտքը փոխեց. խմբակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանի արտահերթ նիստին, որին քննարկվելու է Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու այս նիստին»,- ասաց Զոհրաբյանը:

Ավելի վաղ խմբակցության մեկ այլ անդամ՝ Իվետա Տոնոյանը նշել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի արտահերթ նիստին՝ քննարկվող հարցի վերաբերյալ իր տեսակետները հայտնելու համար: