Արագածոտնի և Արարատի մարզպետները կազատվեն պաշտոններից. հայտնի են նրանց փոխարինողների անունները

Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը:

Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

Կառավարության նիստի օրակարգում են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը:

Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել ԱԺ նախագահին: Նրանք պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով: