Դպրոցականները «խոսում» են իրենց իրավունքների մասին նկարի լեզվով

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ դպրոցականները «խոսում» են իրենց իրավունքների մասին նկարի լեզվով։

Մարդու իրավունքների պաշտպանը մինչև հունիսի 1-ը հրապարակելու է նկարների շարք, որտեղ «Իմ ընկերը» թեմայով շարադրության մրցույթում մրցանակների արժանացած դպրոցականները նկարի միջոցով ներկայացնում են իրենց իրավունքները։

«Անցե՛ք հղումով և լսե՛ք «Փոխիր աշխարհը» երգը, որ նկարահանվել էր ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի ժամանակ»,- այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջում։