Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը․ Միրզոյան

Անկարայում  տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի համատեղ մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը:

«Այս դժվար պահին ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում։

Այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացման նախանշումով», – ասել է Արարատ Միրզոյանը։