Ադրբեջանը հայտարարում է, թե առնչություն չունի հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ․ Ազատություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը առնչություն չունի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայաստանցի զինծառայողի զոհվելու հետ, ասելով, թե հակառակորդի ուղղությամբ կրակ չի բացվել, գրում է Ազատությունը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ այսօր ցերեկը հայկական կողմից զինվորական անձնակազմով յոթ բեռնատարներ փորձել են մոտենալ սահմանային այդ հատվածին, ինչը կանխվել է Ադրբեջանի ստորաբաժանումների կողմից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA գործակալությանը ասել են, թե իրենց տեղեկություններով հայաստանցի զինծառայողը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։