ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք կառավարությունից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով`
Վրեժ Գաբրիելյանին ազատել Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է Փրկարար ծառայության պետի պաշտոնում: