Ըստ Հայկ Մամիջանյանի, մնում է արձանագրել իրենց հաղթանակի փաստը. տեսանյութ

Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողներին հորդորեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների մասին խոսելիս նրանց չհամարել իշխանություն:

«Խնդրում եմ դադարեցրեք նրանց մասին խոսելիս օգտագործել «իշխանություն» բառը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հայ ժողովուրդը վաղուց արդեն ցույց է տվել, որ այս խունտան չունի իր անունից բանակցելու կամ ներկայանալու որպես իշխանություն: Այնպես որ ընդամենը մնացել է մեր հաղթանակի փաստագրական արձանագրումը», -հայտարարեց նա:

Տեսանյութը՝ Factor.am-ի: