Դավթաշենում մի քանի գողություն կատարելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Ապրիլի 4-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա տղամարդու:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։

«Նա խոստովանել է, որ մարտի 25-ի գիշերը գողացել է Դավիթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Միցուբիշիի» կողային հայելիները: Նաև հայտնել է, որ Դավիթաշեն վարչական տարածքից կատարել է այլ գողություններ ևս:

Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր,- նշված է հաղորդագրության մեջ: