Մոդերնա պատվաստանյութի 35,000 դեղաչափը ժամանել է Հայաստան

Հայաստանում ԵՄ գրասենյակից հայտնում են․

«Հունաստանի կառավարության կողմից ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում Spikevax (Մոդերնա) պատվաստանյութի 35,000 դեղաչափ նվիրաբերությունը ժամանել է Հայաստան։

Հույս ունենք, որ ՀՀ քաղաքացիների համար պատվաստանյութերի շարունակական ապահովումը թափ կհաղորդի պատվաստումների իրականացմանը, քանի որ COVID-19-ի դեմ պայքարելու, մեղմելու և կասեցնելու միակ գործիքը պատվաստումն է»։