22 դիմում են ստացել և միայն մեկ քրեական գործ են հարուցել

Այսօրվա տվյալներով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախընտրական գործողությունների վերաբերյալ ստացել է 22 հաղորդում, այդ թվում 10 հաղորդում` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից:
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը արձանագրում է ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումները և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:
22 դիմումներից 4-ը ուղարկվել է քննարկման ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, 2-ին տրվել է պարզաբանում: 1-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 4-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 11 հաղորդումների քննարկումը դեռ ընթացքի մեջ է:
© Medialab.am