«Լավ լուր ունեմ». Նիկոլ Փաշինյանը հաստատել է գերիների վերադարձի լուրը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է գերիների վերադարձի լուրը։

«Լավ լուր ունեմ, մեր գերեվարված հայրենակիցներից 15-ը մի քանի ամսվա գերեվարումից վերադառնում են: Այս պահին մեր խնդիրն է նրանց ընդունել, իրենց տները հասցնելն է: Այս պահին բավարարվենք այսքանով, մինչև գան հասնեն Հայաստան», -Կարմիր գյուղում քարոզարշավի ժամանակ հայտարարել է նա:

Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հաղորդել էին, որ 15 հայ զինվորականների է Ադրբեջանը վերադարձրել ականապատ տարածքների քարտեզների դիմաց: