Տիգրան Մուկուչյանին ստենտավորել են.Factor

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14-ին, սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել։ Նրա սիրտը ստենտավորվել է։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Տիգրան Մուկուչյանը։

Մուկուչյանը փոխանցեց, որ երեկ երեկոյան վատ է զգացել ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։ Այնտեղ սուր ինֆարկտ է աշխտորոշվել։ Մուկուչյանին վիրահատել են։ Այժմ նա հիվանդասենյակում է և իրեն լավ է զգում։