Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. ԱԳՆ. Aliq.ge

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Վրաստանի և ՀՀ կառավարություններն ակտիվորեն հաղորդակցվում են: Տեղեկացնում է Aliq.ge-ն։

Վրաստանի արտգործնախարարի մամլո խոսնակի հայտարարությամբ, «Վրաստանը ևս մեկ անգամ ՀՀ-ին օգնելու պատրաստակամություն է հայտնում»:

«Համավարակի շրջանում կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս: Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին և նրա հայ գործընկերը անդրադարձել են երկու երկրներում տիրող իրավիճակին: Զալկանիանին ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու խոսել օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- հայտարարում են ԱԳՆ-ից:

Մանրամասները՝ այստեղ