Նռնակ նետած հայ երիտասարդին ռուս խաղաղապահները, նախնական տեղեկություններով, կփոխանցեն հայկական կողմին․ Factor.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռուս խաղաղապահները ձերբակալել են ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած երիտասարդին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նոյեմբերի 8-ին «Շուշիի տակ» կոչվող տեղանքում ադրբեջանցիների կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրն է, գրում է Factor.am-ը։

Ստեփանակերտի բնակիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում  գրառում էր կատարել, որ պետք է կանգնել ձերբակալված հայ երիտասարդի կողքին՝ հանդես գալով բողոքի ակցիա սկսելու կոչով։

«Ես՝ որպես արցախցի, իմ պարտքն եմ համարում գնալ ու կանգնել մեր հայրենակցի կողքին։ Ժամը 13:00-ին կլինեմ ռուս խաղապահների նստավայրի դիմաց կանգնած»,- գրել էր նա։

Քիչ առաջ նույն օգտատերը գրառում է կատարել՝ հայտնելով, որ ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած հայ երիտասարդին ռուս խաղաղապահները փոխանցում են հայկական կողմին։

«Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին համապատասխան կառույցներից, և հայտնեցին, որ նռնակ նետած անձին ռուս խաղաղապահները փոխանցում են հայկական կողմին։ Կարծում եմ, էլ իմաստ չկա հավաքվելու»,- գրել էր նա։ Մենք փորձեցինք կապ հաստատել օգտատիրոջ հետ՝ հասկանալու համար, թե որտեղից նրան այդ տեղեկատվությունը, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Նշենք, որ  կապ հաստատեցինք նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ, սակայն վերջինս որևէ բան չհայտնեց՝ հորդորելով հետևել Արցախի ոստիկանության պաշտոնական լրահոսին։ Բաբայանը որևէ այլ հարցի չպատասխանից։