Դյուրավառ հեղուկով շշով կինը փորձել է մուտք գործել դատախազություն

Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, 66-ամյա Գոհար Չ.-ն անցաթղթով ցանկացել է մուտք գործել ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք, սակայն նրա ձեռքի պայուսակում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դյուրավառ հեղուկով լցված 1 լ տարողության պոլիէթիլենային շիշ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
Կինը հայտնել է, որ դյուրավառ հեղուկով լցված շիշը պահել է իր մոտ` ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործելու նպատակով:
Գոհար Չ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ հրաժարվել է բացատրություն տալուց:

© Medialab.am