«Պարտավոր եք դադարեցնել արյունահեղությունը». Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Զելենսկուն

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիճը բաց նամակով դիմել է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

«… Կարո՞ղ եմ ինչ-որ բան անել ուկրաինացի ժողովրդի համար: Ցավոք, իմ միակ զենքը այժմ անկեղծ աղոթքն է և առ Աստված ճշմարիտ հավատը:

…Ես հասկանում եմ՝ դուք ունեք շատ խորհրդականներ, բայց անձամբ դուք պարտավոր եք կանգնեցնել այս արյունահեղությունը և խաղաղ համաձայնության գալ:

Դա են Ձեզանից սպասում Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում: Ձեզ երախտապարտ կլինի Ուկրաինայի ժողովուրդը և արևմտյան ձեր գործընկերները», -«ՌԻԱ-նովոստիի» փոխանցմամբ, գրել է Յանուկովիչը:

Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի նախագահն էր 2010-2014 թվականներին: Նա նախագահի պաշտոնից հեռացավ ժողովրդի պահանջով Մայդանում հայտնի իրադարձություններից հետո: Նրա նկատմամբ Ուկրաինայում քրեական գործեր են հարուցված, և նա այժմ իր հայրենիքում չէ: