Արցախի ՆԳ նախարարը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ոստիկանների և ԱԱԾ ծառայողների շիրիմներին

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը երեկ` նոյեմբերի 6-ին, ԱԻՊԾ և Ոստիկանության համակարգի ծառայողների ուղեկցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած ոստիկանների և ԱԱԾ ծառայողների շիրիմներին։  

ՆԳ նախարարն այնուհետև զինվորական պանթեոնում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնց զավակները երկար ժամանակ անհետ կորած էին համարվում և հետպատերազմական շրջանում ակտիվորեն համագործակցում էին Կարեն Սարգսյանի հետ։

Նախարարը սփոփանքի խոսքերի փոխարեն ևս մեկ անգամ նել է, որ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած տղաներն իսկական հերոսներ են և նրանց անուններն ու սխրանքը հայրենապաշտության լավագույն օրինակն է լինելու` նոր ու գալիք սերունդների համար։  

«Արցախը համայն հայության համար սրբազան տուն է, որի դռները միշտ բաց են բոլորիդ առաջ։ Մենք պատրաստ ենք ցանկացած հարցում օգնել, աջակցել և համագործակցել բոլորիդ հետ։ Սիրով սպասում եմ Արցախում»-ծնողների հետ հանդիպմանը նշել է նախարար Սարգսյանը։