Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների հանդիպումը հասել է իր նպատակին․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների հանդիպումը հասել է իր նպատակին։ Այս մասին այսօր ամենշաբթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ երկու երկրների, այսպես ասած, հասարակական ակտիվիստների հանդիպումը հասել է իր նպատակին, այն է՝ բարեկամական կապի հաստատումը երկու հարևան երկրների գիտական, ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջև, ինչը բարենպաստ ֆոն է ստեղծում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հետևողական կարգավորման համար»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ չափազանց հրատապ է ունենալ նման համախմբող օրակարգ, որը կնպաստի առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերմանը։

«Մենք աջակցել, աջակցում և աջակցելու ենք նման նախաձեռնություններին: Մենք կարծում ենք, որ չափազանց հրատապ է ունենալ նման համախմբող օրակարգ, որը կնպաստի առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնք մթնոլորտ են ձևավորում՝ այլ ուղղություններով առաջ շարժվելու համար»,- ասել է Զախարովան:

Նա նաև հայտնել է, որ ապագայում նախատեսվում է կանոնավոր կերպով նման շփումներ իրականացնել, այդ թվում՝ Ադրբեջանում և Հայաստանում։

Աղբյուր՝ Factor.am