ԱՄՆ դեսպանը վերլուծաբանների հետ հանդիպմանը շեշտել է նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում: Այդ մասին տեղեկացում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման ընթացքում դեսպանը շեշտել է նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը։