Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է

Մարտի 31-ին՝ ժամը 09:20-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: