ԲԸՏՄ-ն ապօրինի ընդերքօգտագործման հերթական դեպքն է արձանագրել Արմավիրի մարզում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման դեպք։

Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։