Կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն․ տեսանյութ

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Ավտովթարից հետոերիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ ողի լուրջ կոտրվածք կար, ինչն ամեն րոպե կարող էր կյանքի սպառնալիք դառնալ:

ԲԿ-ից հայտնում են, որ հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ «Էրեբունի» ԲԿ ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանը կատարել է ողնաշարի առաջին և երկրորդ ողերի տրանսպետիկուլյար ֆիքսացիա: Երիտասարդ տղայի կյանքը փրկվել է: