ԱՄՆ-ում վարակակիրների թիվը աճում է, մահացել է 8098 մարդ

Ambulances seen outside NYU Langone Hospital’s Emergency entrance during the coronavirus disease (COVID-19) outbreak, in New York City, U.S., March 31, 2020. REUTERS/Brendan McDermid

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը աճում են․ Ջոն Հոփկինսի համալսարանի ներկայացրած տվյալներով արդեն իսկ մահացել է 8098 մարդ։ Կորոնավիրուսով հաստատված դեպքերը անցնում են 300 հազարը։ Ըստ նույն տվյալների, առողջացածների թիվ 14 500 է։

Worldometers-ի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 188,489 է, մահացել է 64 103 մարդ,  առողջացել են 246 032-ը։

Աշխարհում կորոնավիրուսով հաստատված դեպքերի մեծ քանակով առաջին տեղում ԱՄՆ է, 2-րդ տեղում Իսպանիան՝ 124,736, 3-րդ տեղում՝ Իտալիան՝ 124,632, 4-րդ տեղում՝ Գերմանիան՝ 95,637, այնուհետև՝ Ֆրանսիան՝ 89,953։