Հարավաֆրիկյան Հանրապետությունը ծրագրում է գնել Covid-19-ի ռուսական և չինական պատվաստանյութեր

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ծրագրում է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» և չինական Sinopharm պատվաստանյութերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության նախարար Զվելի Մկխիձեն:

«Կառավարությունը մտադիր է պատվիրել «Սպուտնիկ V» և Sinopharm պատվաստանյութեր: Հուսով ենք, որ երկրի համապատասխան մարմինը կթույլատրի այդ պատվաստանյութերի օգտագործումը»,- նշել է նախարարը:

Երկրում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 մլն 576 հազար 320 դեպք, որից 54 հազար 186-ն ավարտվել է մահվան ելքով: